ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր. Արամ Սաֆարյան
Քաղաքական
12:38 26/12/2017

ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր. Արամ Սաֆարյան

ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր: Այդ մասին փաստում են կառույցի բոլոր անդամ երկրները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի  ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ևս հայտարարել է, որ տարին բացառիկ հաջող էր և հնարավոր է եղել վերջապես կասեցնել անկման գործընթացները բոլոր ասպարեզներում: Սա հիմք է տալիս ասելու, որ առաջիկա երկու տարիները ԵԱՏՄ-ի համար կարող է լինել թռիչքաձև զարգացման ժամանակաշրջան»,- նշեց բանախոսը:

Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դեռևս նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսական լուրջ հաջողություններ արձանագրելու համար մեզ 7 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ:

«Սա պատահական թիվ չէ: Հենց 7 տոկոսն է Հայաստանի համար ապահովելու զարգացում, որ աշխատավարձերը բարձրանան: Դրա համար պետք է, որ մենք մի քանի տարի 7 տոկոս տնտեսական աճ ունենանք: Հայ տնտեսագետները, ուսումասիրելով առկա ռեսուրսները, կարծում են, որ այս տարվա առողջացման միտումները կարող են  շարունակվել նաև հաջորդ տարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ փորձագետներին, ապա նրանց կարծիքով հայաստանյան տնտեսությա զարգացմանը մեծապես կօգնեն պատրաստի ապրանքի արտահանումը և արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացումը»,- նկատեց նաը:

Արամ Սաֆարյանը միաժամանակ ընդգծեց երկրում քաղաքական կայունության կարևորությունը՝ նկատելով, որ քաղաքական բանավեճերը չպետք է ստվերեն տնտեսական գործընթացները: Բացի այդ՝ երկրում պետք է լինի քաղաքացիական համերաշխություն:

«Սկսվող տարում մենք մի քանի կարևոր իրադարձություններ ենք ունենալու, որոնք պետք է ճիշտ օգտագործշեն՝ Հայաստանի միջազգային իմիջը բարձրացնելու համար»,- եզրափակեց բանախոսը:

Placeholder
ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր. Արամ Սաֆարյան