Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում. Մխիթարյան
Սպորտ
10:33 26/12/2017
Հայաստան

Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում. Մխիթարյան

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն՝ անդրադառնալով նախօրեին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին, որի մեջ ընդգրկվել է նաև ֆուտբոլիստը։

«Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ` հասնելու նորանոր հաջողությունների` ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Մխիթարյանը։

Placeholder
Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում. Մխիթարյան