Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
10:55 26/12/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,05%-ով՝  կազմելով  58,50  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,33%-ով՝ հասնելով բարելի համար 65,22  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են