«Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:40 27/12/2017
Հայաստան

«Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում. «Իրավունք»

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ Արթուր Բաղդասարյանի  «Հայկական վերածնունդ»  կուսակցությունում կոնֆլիկտ է հասունանում։
Կուսակիցները դժգոհ են իրենց  առաջնորդից, քանզի քաղաքականության հետ  առնչվող որևէ գործերի փոխարեն  նրա ուշքումիտքը կուսակիցներին «Հայասիի» արտադրանքը իրացնելու գործին լծելն է։ Վերջիններս էլ այդ հարցում սկսել են թերանալ և խուսափել, ինչը և հանգեցրել է շրջանառության անկմանը, «Հայասին» այլև չի մտնում ՀՀ առաջին հազար հարկ վճարողների ցանկ»։

Placeholder
«Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում. «Իրավունք»