ՀՀ նախագահը Արմեն Բադեյանին սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել
Սպորտ
19:40 27/12/2017
Հայաստան

ՀՀ նախագահը Արմեն Բադեյանին սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի Բադեյանին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի ԲԱԴԵՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»:

Placeholder
ՀՀ նախագահը Արմեն Բադեյանին սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել