Շարմազանովը՝ ապագա վարչապետի մասին. 2018 թվականը կգա, բարին հետը
Քաղաքական
14:00 27/12/2017
Հայաստան

Շարմազանովը՝ ապագա վարչապետի մասին. 2018 թվականը կգա, բարին հետը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից այսօր լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանի ապագա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին:

«2018 թվականը կգա, բարին՝ հետը: Կքննարկենք, կպատասխանենք»,-ասաց նա:

Բանախոսը հիշեցրեց, որ վերջերս տված հարցազրույցում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ պատասխանել է բոլոր հարցերին:

«Նա նաև խոսել է, թե ինչ է լինելու 2018-ին: Իսկ ի՞նչ է լինելու: Հանրապետականը շարունակելու է Դաշնակցության հետ կառավարել մինչև 2022 թվականը: Ով որտեղ է աշխատելու, Հանրապետականն ու Դաշնակցությունը կհավաքվեն, կորոշեն: Դեռ չեն հավաքվել, չեն քննարկել», -ասաց նա:

Նա կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ ու գործիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

Placeholder
Շարմազանովը՝ ապագա վարչապետի մասին. 2018 թվականը կգա, բարին հետը