Արցախի Իշխանաձոր համայնքում կառուցվում է 17 առանձնատուն
Տարածաշրջան
15:37 27/12/2017

Արցախի Իշխանաձոր համայնքում կառուցվում է 17 առանձնատուն

«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Իշխանաձորում կառուցվում է 17 առանձնատուն, որոնք տրվելու են համայնքի բազմազավակ, երիտասարդ ընտանիքներին և վերաբնակիչներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը: Նրա խոսքով՝ արդեն կառուցված են առանձնատների պատերը և կատարվում են տանիքի տեղադրման աշխատանքներ:

Շշրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարը հավաստել է, որ առանձնատները շահագործման կհանձնվեն 2018 թվականի գարնանը:

«Գալիք  տարվա  ընթացքում    նախատեսում  ենք  սկսել ևս 33  առանձնատան կառուցման   աշխատանքներ: Դրանք նույնպես տրամադրվելու են  համայնքի՝ բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին»,-ավելացրել է Դ. Դավթյանը:

Նա  նաև նշել է, որ  ԱՀ կառավարության և Արցախի ազգային վիճակախաղի համաֆինանսավորմամբ  վերջին  3  տարիների  ընթացքում  Իշխանաձորում արդեն կառուցվել է 16 առանձնատուն և մեկ հարկանի 8 բնակարանանոց շենք. այնտեղ արդեն մարդիկ են բնակվում:

Placeholder
Արցախի Իշխանաձոր համայնքում կառուցվում է 17 առանձնատուն