Bild. Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»
Աշխարհում
17:25 28/12/2017
Հայաստան

Bild. Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  քննարկում է «Բորուսիա» վերադառնալու և այն կարիերայի վերսկսման հարցը։  Bild-ին հղում անելով՝ այս մասին գրում է eurosport-ը։

Ֆուտբոլիստը Դորտմունդում անցկացրել է երեք հաջող մրցաշրջան և 2016 թվակաին դարձել Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը 2013 թվականին տեղափոխվել է «Բորուսիա» `27,5 մլն եվրոյով, իսկ երեք տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 42 մլն եվրոյով: Նրա պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը: Հայաստանի կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական թեկնածուներից մեկն իտալական «Ինտերն» է:

 

Placeholder
Bild. Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»