Թուրքիայում 27 մարդու բանտ են ուղարկել՝ Գյուլենի հետ կապերի համար
Քաղաքական
14:30 28/12/2017
Տարածաշրջան

Թուրքիայում 27 մարդու բանտ են ուղարկել՝ Գյուլենի հետ կապերի համար

Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան նահանգների դատարաններն ազատազրկման են դատապարտել 27 մարդու՝ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը։

Ազատազրկվածների թվում են երկու իրավաբան։ Նրանց դատապարտել են համապատասխանաբար 10 և 12 տարվա ազատազրկման։  Ադանա նահանգի նախկին ոստիկանապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, ևս յոթ մարդ երեքից ինը տարվա ազատազրկամն է դատապարտվել։

Եվս 15 հոգի բանտում կանցկացնեն մեկից ինը տարի։ Երկու մեղադրյալներ ազատազարկման են ենթարկվել վեցից ինը տարի պատժաչափով։

Placeholder
Թուրքիայում 27 մարդու բանտ են ուղարկել՝ Գյուլենի հետ կապերի համար