Արագ շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն ուժեղագույների տասնյակում է
Սպորտ
15:04 29/12/2017
Հայաստան

Արագ շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն ուժեղագույների տասնյակում է

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մեկնարկին մասնակցած 134 շախմատիստները, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչները, խաղացել են 15 տուր:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ կանանց մեկնարկին հայտավորված էր 100 մասնակից, այդ թվում հայաստանցի չորս շախմատիստուհի:

Էլինա Դանիելյան՝ 9.5 միավոր (9-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 (53), Մարիա Գևորգյան՝ 7 (66), Լիլիթ Գալոյան՝ 5,5 (94):

Աշխարհի չեպիոնուհու կոչումը 11,5 միավորով նվաճել է  Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյուն: Երկրորդ հորիզոնականում է նրա հայրենակցուհի Լեյ Տինցզեն՝ 11 միավոր, երրորդում՝ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա)՝ 10,5:

Մեր գրոսմայստերները ցույց են տվել հետևյալ արդյունքները.

Լևոն Արոնյան՝ 9 միավոր (29-րդ տեղ), Հրանտ Մելքումյան՝ 8.5 (42), Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան՝ 8-ական (51 և 56), Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 7-ական (86 և 91):

Հաղթող է դարձել  Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Նա վաստակել է 10.5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին և  Յան Նեպոմնյաշչիին:

Դեկտեմբերի 29-ին և 30-ին Էր-Ռիադում կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

 

Placeholder
Արագ շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն ուժեղագույների տասնյակում է