Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում ձերբակալվել է Մուստաֆա Թիմուր Օզքանը, ով կազմակերպիչն է այն ցուցահանդեսի, որի ժամանակ սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Անկարայի դատախազությունը Օզքանին մեղադրում է դեսպանի սպանության կազմակերպմանը մասնակցելու մեջ: Դատարանը բավարարել է դատախազության դիմումը և ձերբակալել ցուցահանդեսի կազմակերպչին:
Կարլովը սպանվել է 2016 թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում՝ Ռուսաստանին նվիրված ֆոտոցուցահանդեսի ժամանակ:
Placeholder