Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
11:33 29/12/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,74%-ով՝  կազմելով  60,28  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն էլ աճել են 0,67%-ով՝ հասնելով բարելի համար 66,60  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են