2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է  25 մլն հատ սիգարետ
Տնտեսություն
14:39 04/01/2018
Հայաստան

2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 25 մլն հատ սիգարետ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18,1%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել 21 մլն  62,3 հազար հատ սիգարետ, իսկ 2017թ-ի  հունվար-նոյեմբերին՝  24 մլն 867.5 հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14.7%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Placeholder
2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 25 մլն հատ սիգարետ