Հայաստանում օճառի արտադրությունն աճում է
Տնտեսություն
17:00 04/01/2018
Հայաստան

Հայաստանում օճառի արտադրությունն աճում է

Հայաստանում  օճառի արտադրության ծավալը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին  աճել է 89.3 տոկոսով և կազմել 325.8 տոննա: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից,  2016 թվականի 11ամիսներին մեր երկրում արտադրվել է 172.1 տոննա օճառ:

Վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  Հայաստանում 2,1 անգամ ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի հունվար-նոյեմբերին  արտադրվել է 3 639.2  տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 754.6 տոննա:

Placeholder
Հայաստանում օճառի արտադրությունն աճում է