Երկու օրում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել` 24 մարդ
Իրավունք
12:15 06/01/2018
Հայաստան

Երկու օրում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել` 24 մարդ

Ոստիկանությունը հրապարակել է հունվարի 4-ի և 5-ի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների վերաբերյալ վիճակագրությունը:

Այսպես, երկու օրվա ընթացքում ոստիկանությունում գրանցվել է 12 պատահար, որից 4-ը` Երևանում, 8-ը` մարզերում: Պատահարների հետևանքով զոհվել է երկու մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 24 մարդ:

Մարզերում գրանցված 8 պատահարներից չորսը գրանցվել են Արմավիրում:

Placeholder
Երկու օրում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել` 24 մարդ