Թուրքիան մտադիր է ԵՄ չորս երկրներում քննություն իրականացնել իսլամաֆոբիայի վերաբերյալ
Քաղաքական
15:29 08/01/2018
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր է ԵՄ չորս երկրներում քննություն իրականացնել իսլամաֆոբիայի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվել, որը քննելու է Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում իսլամաֆոբիայի դեպքերը:  МК-ի փոխանցմամբ, հանձնաժողովն աշխատանքը սկսելու է հունվարի 9-ից:

Թուրք պատգամավորները կարծում են, որ հենց այդ չորս երկրներում են առավել վառ արտահայտված իսլամատյացության դեպքերը:  Թուրքիայի խորհրդարանը մտադիր է այդ երկրներից թույլտվություն ստանալ, որպեսզի իր փորձագետները կարողանան աշխատել տեղում:

Հիշեցնենք, Ավստրիայում հայտարարել էին, որ  2018-ին երկրում ծնված առաջին երեխան թուրքական ծագումով աղջնակ է: Դրանք հետևել էին Ավստրիայի քաղաքացիների ռասիստական բնույթի քննադատություններ: Հենց դրա արձագանքն էլ եղել է  Թուրքիայի խորհրդարանի նման քայլը:
 

Placeholder
Թուրքիան մտադիր է ԵՄ չորս երկրներում քննություն իրականացնել իսլամաֆոբիայի վերաբերյալ