Իսրայելում ահաբեկչություններ ծրագրող կանանց են ձերբակալել
Քաղաքական
15:00 08/01/2018
Հայաստան

Իսրայելում ահաբեկչություններ ծրագրող կանանց են ձերբակալել

Իսրայելի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են երիտասարդ երկու կանանց: Նրանց կասկածում են  Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու և ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ:

«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, 19-ամյա աղջիկներն Իսրայելի քաղաքացիներ են: Հատուկ ծառայությունների տվյալներով, կասկածյալները ծրագրում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել  երկրի տարածքում՝ իսրայելցի հրեաների դեմ:

Ուժայինների տեղեկություններով, կանայք մտադիր են երկրից դուրս գալ ու միանալ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:

 

Placeholder
Իսրայելում ահաբեկչություններ ծրագրող կանանց են ձերբակալել