ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում
Տնտեսություն
12:20 09/01/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում

Մինչև 2018 թ.-ի հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով.

• տոկոսադրույք՝ 0%,
• կանխավճար՝ 0%,
• ժամկետ՝ մինչև 60 ամիս,
• գումար՝ մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ
• վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` վարկի գումարի 1.39%:

Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ ակցիայի պայմաններին համաձայն հաճախորդները կարող են ձեռք բերել ապառիկ վարկավորմամբ հետևյալ ապրանքատեսակները` բջջային հեռախոսներ, էլեկտրոտեխնիկա, կահույք, շինանյութ և այլն:  Գործընկեր-խանութների ցանկին կարելի ծանոթանալ այստեղ:

Ապառիկ վարկ ձևակերպելու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:

Վարկը հաստատվում և ձևակերպվում տեղում` հաշված րոպեների ընթացքում – խանութում՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկի ձևակերպման համար պահանջվում է ընդամենը անձնագիր և սոցիալական քարտ:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնճյուղերում, Բանկի կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում