ԵԺԿ-ն երրորդ անգամ մերժել է «Հայկական վերածնունդ»-ի ղեկավարության դիմումը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:13 09/01/2018
Հայաստան

ԵԺԿ-ն երրորդ անգամ մերժել է «Հայկական վերածնունդ»-ի ղեկավարության դիմումը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին։

Թերթի փոխանցմամբ՝ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկած պատասխանում հայտնվում է,  որ ԵԺԿ-ն Հայաստանում  կուսակցական  և քաղաքական կյանքում չի տեսնում  «Հայկական վերածննդի»  կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵԺԿ ուղարկած դիմումը եղել է բավական սրտաճմլիկ ու սենտիմենտալ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
ԵԺԿ-ն երրորդ անգամ մերժել է «Հայկական վերածնունդ»-ի ղեկավարության դիմումը. «Ժամանակ»