Վլադիմիր Հակոբյանը հայտնում է նախագահի առողջության մասին. Aysor.am
Քաղաքական
11:34 09/01/2018
Հայաստան

Վլադիմիր Հակոբյանը հայտնում է նախագահի առողջության մասին. Aysor.am

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», - Aysor.am-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Սերժ Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ նախագահը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին:

Placeholder
Վլադիմիր Հակոբյանը հայտնում է նախագահի առողջության մասին. Aysor.am