ԱԻՆ. Սպասվում է տեղումներ, քամու ուժգնացում
Օրվա թեմա
20:05 09/01/2018
Հայաստան

ԱԻՆ. Սպասվում է տեղումներ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում հունվարի  10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի  10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում են տեղումներ:

Այս գիշեր Երևանում կգրանցի -2- -4 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը՝ +7- +9: 

 

Placeholder
ԱԻՆ. Սպասվում է տեղումներ, քամու ուժգնացում