Լարվել են Մանվել Գրիգորյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:30 10/01/2018
Հայաստան

Լարվել են Մանվել Գրիգորյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  լարվել են  ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները։

«Ալեքսանյանը, ով մինչև վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանի, և այդ օգնությունը տրամադրում է  ոչ թե ԵԿՄ-ի ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին։ Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, և այն կարիքավորներին բաժանելու փոխարեն ուղարկվում է  վաճառքի կետեր»,-գրել է թերթը։

Placeholder
Լարվել են Մանվել Գրիգորյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները. «Ժամանակ»