Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը կառավարության ընդունելությունների տունն է լինելու. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:25 10/01/2018
Հայաստան

Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը կառավարության ընդունելությունների տունն է լինելու. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել  է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո  մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում

Ավելի ճիշտ՝ նախագահական վայրը տեղափոխվելու է  Մատենադարանի հարևանությամբ  գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։

Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը Հանրապետության հրապարակում, որտեղ կլինի փոխվարչապետերն իրենց աշխատակազմերով»։

Placeholder
Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը կառավարության ընդունելությունների տունն է լինելու. «Ժամանակ»