«Վինար»-ը վերջապես մարել է գյուղացիների պարտքը. փոխնախարար
Տնտեսություն
16:08 11/01/2018
Հայաստան

«Վինար»-ը վերջապես մարել է գյուղացիների պարտքը. փոխնախարար

Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումներն 90 տոկոսով կատարվել են.այսօրվա դրությամբ պարտքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ վերամշակող ընկերությունները գյուղացիների հետ ունեն պայմանավորվածություն, որ մթերումների դիմաց մնացած վճարումները կատարեն մինչև այս տարվա ապրիլի 1-ը:

Անդրադառնալով «Վինար» ընկերության՝ քաղցրաշենցիների խաղողի մթերումների դիմաց չվճարված պարտքերին՝ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ երեք տարի չարչրկվող հարցը մշտապես գտնվել է ՀՀ նախագահի, վարչապետի գյուղատնտեսության նախարարի ուշադրության կենտրոնում և այսօր կարող են արձանագրել, որ խնդիրն ի վերջո լուծվել է: «Փառք Աստծո, խնդիրը լուծվեց:

Ընկերությունը դեկտեմբերի վերջին և երեկ՝ գումարները բաժանել է գյուղացիներին: Պարտքը կազմում էր 34 մլն դրամ, որից 31 մլն-ն արդեն տրվել է գյուղացիներին, իսկ 3 մլն-ը գյուղացիական տնտեսություններին կհատկացվի առաջիկա օրերին»,- հայտնեց Ռոբերտ Մակարյանը:

Placeholder
«Վինար»-ը վերջապես մարել է գյուղացիների պարտքը. փոխնախարար