Թուրքմենստանում կթույլատրեն վարել միայն սպիտակ մեքենաներ
Իրավունք
19:35 11/01/2018
Հայաստան

Թուրքմենստանում կթույլատրեն վարել միայն սպիտակ մեքենաներ

Թուրքմեն վարորդները շոկի մեջ են: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրանցից վերցնում են մեքենան, եթե այն սպիտակ գույն չունի:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, այդ քայլին որևէ բացատրություն չի տրվել: Այն հիշեցնում է, որ հունվարի 2-ից ուժի մեջ է մտել իրավական փաստաթուղթը, որով արգելվում է սև ավտոմեքենաների շահագործումը: Սակայն սևից բացի, ՃՈ աշխատակիցները  քաղաքացիներից վերցնում են նաև այլ գույների՝ կարմիր, կապույտ, կանաչ մեքենաները: Վարորդները ոստիկանության գործողություններն անօրինական են համարում, չկա որևէ փաստաթուղթ, որը կհստակեցնի, թե ինչ գույն մեքենա կարելի է վարել, որը՝ ոչ: 

Մեքենաների սեփականատերերին պարտադրում են կամ սպիտակ ներկել մեքենան, կամ էլ չշահագործել: Դրա հետևանքով երկրում կրկնակի թանկացել են մեքենա ներկելու ծառայությունները:

Մեկ այլ լրատվամիջոցի  փոխանցմամբ էլ, միաժամանակ Թուրքմենստանում  կանանց արգելել են նստել ղեկին:  Նրանց համար գործնականում անհնար է դարձել ավտոդպրոցներից վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը:  Թե ինչով են պայմանավորված արմատական նման  փոփոխությունները, իշխանությունները չեն բացատրում:

Placeholder
Թուրքմենստանում կթույլատրեն վարել միայն սպիտակ մեքենաներ