Մահացել է Motörhead-ի կիթառիստ Էդդի Քլարկը
Մշակույթ
19:50 11/01/2018
Աշխարհ

Մահացել է Motörhead-ի կիթառիստ Էդդի Քլարկը

Բրիտանացի կիթառիստ Էդդի Քլարկը, ով առավել հայտնի է  «Motörhead» ռոք-խմբի ամենահայտնի ալբոմներից և ձայնագրություններից, մահացել է 67 տարեկան հասակում։

«Աշխույժ Էդդին խաղաղ հեռացել է կյանքից հիվանդանոցում, որտեղ նրան բուժում էին թոքաբորբից»,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է խմբի ֆեյբուքյան էջում։

Քլարկն  աշխատել Motörhead (1977), Overkill (1979) և Ace of Spades (1980) ալբոմների վրա: Երաժիշտը նաև նվագել է Fastway խմուբում, որի հիմնադիրներից մեկն ինքն է։

 

Placeholder
Մահացել է Motörhead-ի կիթառիստ Էդդի Քլարկը