Լևոն Ջուլֆալակյան. Կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա
Սպորտ
17:51 12/01/2018
Հայաստան

Լևոն Ջուլֆալակյան. Կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա

Հունահռոմեական ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը Երևանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշները ութ քաշային կարգի փոխարեն կմրցեն տասում:

«Առաջնության արդյունքներով կձևավորվոի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաև տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք և մեր երկրում, և արտասահմանում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզչի կարծիքով՝ կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա։

«Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով Արսեն Ջուլֆալակյանի մասին, Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ նախորդ տարի ըմբիշը լիարժեք մարզվել է, պատրաստ է նոր մրցաշրջանին և կմասնակցի Հայաստանի առաջնությանը։

«Արսենը Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների կազմում տարբեր հարգի մեդալներ է նվաճել, դարձել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Որոշեցինք նրան հանգստանալու ժամանակ տալ, բայց միայն հոգեպես: Այդ ընթացքում նա մարզվել է, մասնակցել հավաքների, ակումբային առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնցում հաջող է հանդես եկել»,- եզրափակել է Լևոն Ջուլֆալակյանը:

Placeholder
Լևոն Ջուլֆալակյան. Կաննոների փոփոխություննները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա