Օդեսայում բուհերը փակվել են
Կրթություն, գիտություն
10:30 13/01/2018
Աշխարհ

Օդեսայում բուհերը փակվել են

Օդեսայի երեք բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Մեչնիկովի անվան ազգային համալսարանում, Իրավաբանական ակադեմիայում և Սննդի տեխնոլոգիայի ակադեմիայում, դասերը հետաձգել են մինչև գարուն։ Բուհերը միջոցներ չունեն ուսումնական մասնաշենքերի ջեռուցման համար, գրում է «Լենտա.ռու»-ն։

Դրանք բաց են եղել մինչև դեկտեմբերի վերջ, սակայն հունվարի 1-ից բոլորին տուն են ուղարկել։ Ջեռուցումից բացի՝ խնդիրներ են ծագել նաև լուսավորության առնչությամբ։ Նոր տարուց Ուկրաինայում սկսել են գործել լսարանների լուսավորության չափորոշիչներ, սակայն ոչ բոլոր ուսումնական հաստատությունները կարող են իրենց թույլ տալ փոխելու լամպերը։

Նման իրավիճակում հայտնվել են Օդեսայի շատ բուհեր։

 

Placeholder
Օդեսայում բուհերը փակվել են