Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները
Սպորտ
15:32 13/01/2018
Հայաստան

Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը նախօրեին մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ տղամարդկանց առաջին տուրի արդյունքներ են՝ Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան՝ 1:0, Ռոբերտ Հովահաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան՝ ոչ-ոքի, Տիգրան Հարությունյանն ազատ է:

Երկրորդ տուրում միմյանց հետ կխաղան Տեր-Սահակյան-Մ. Պետրոսյան, Տ. Պետրոսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Սարգսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Հարությունյան-Գրիգորյան զույգերը, Մարտիրոսյանն ազատ է:

Կանանց  առաջին տուրի արդյունքներ են՝ Մարիա Գևորգյան-Աննա Խաչատրյան՝ 1:0, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան՝ 1:0, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան՝ 0:1, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան՝ 1:0, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան՝ ոչ-ոքի:

Երկրորդ տուրում կհանդիպեն. Խաչատրյան-Գաբոյան, Սարգսյան-Ղուկասյան, Գալոյան-Մկրտչյան, Ասատրյան-Առաքելյան, Գևորգյան-Կուրսովա:

Placeholder
Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները