Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. ԱՀ ՊՆ
Քաղաքական
14:33 13/01/2018
ԼՂՀ

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. ԱՀ ՊՆ

Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Placeholder
Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. ԱՀ ՊՆ