Հայաստանում 10.6 տոկսով նվազել է գորգերի արտադրության ծավալը
Տնտեսություն
19:28 13/01/2018
Հայաստան

Հայաստանում 10.6 տոկսով նվազել է գորգերի արտադրության ծավալը

2017 թվականի հունվար-նոյեմբերին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 10.6 տոկոսով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-նոյեմբերին  հանրապետությունում արտադրվել է 17 տոննա գորգեր և գորգեղեն, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 15.2  տոննա:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում  16.1 %-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-նոյեմբերին  հանրապետությունում արտադրվել է  15 276.8  հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 12 821.4  հազար զույգ:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 28.1 տոկոսով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն էլ հունվար-նոյեմբերին աճել է 35.5%` կազմելով  4.2 տոննա:

 

Placeholder
Հայաստանում 10.6 տոկսով նվազել է գորգերի արտադրության ծավալը