Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին
Իրավունք
17:46 13/01/2018
Հայաստան

Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով երեկ դատապարարտվեց 6 տարվա ազատազրկման: Պետդեպի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն իր վրդովմունքն է հայտնում դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:

«Մուխթարլին առևանգվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 30-ին, ապա տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ նրան կալանավորել են՝ մեղադրելով մաքսանենգության համար: Պետդեպում կարծում են, որ նրա հետապնդումը քաղաքական մոտիվներով է: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Մուխթարլիին ու նաև այն անձանց, որոնք անազատության մեջ են հայտնվել իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Պետդեպը զգուշացրել է, որ իրենք հետևելու են Մուխթարլիի առևանգման գործով  Վրաստանում ընթացող քննության ընթացքին, կրկնել է բազմակողմանի ու թափանցիկ քննություն իրականացնելու կոչը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք,  ծեծել,  կապել աչքերը և տեղափոխել  Ադրբեջան:

Լրագրողը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կապ ունեն այս ամենում և Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։

«Վարչապետ Կվիրակաշվիլին և ՆԳ նախարար միասին են ծրագրել և հանցագործություն իրականացրել պետական մակարդակով»,-նշել էր վերջինս։

Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ  Պետդետպարտամենտը, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ կոչ էին անում նրան անհապաղ ազատ արձակել։
 

Placeholder
Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին