Ford-ը նախատեսում է 11 մլրդ դոլար ներդնել էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում
Տնտեսություն
19:54 15/01/2018
Աշխարհ

Ford-ը նախատեսում է 11 մլրդ դոլար ներդնել էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում

Ամերիկյան Ford ավտոարտադրող ընկերությունը նախատեսում է մինչև 2022 թվականը էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում ներդրումներն ավելացել 11 մլրդ դոլարով: Այս մասին հայտնել է ընկերության վարչության նախագահ Բիլ Ֆորդը, գրում է vedomosti.ru-ն:

Արդյունքում, ներդրումները կկրկնապատկվեն, քանի որ նախկինում ընկերությունը  հայտարարել էր, որ պլանավորում է 4.5 միլիարդ դոլար ներդնել էլեկտրաֆիկացված տրանսպորտային միջոցների զարգացման մեջ:

Աղբյուրի համաձայն՝ Ford-ը մտադիր է 2022թ. դրությամբ թողարկել 40 հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ:

Placeholder
Ford-ը նախատեսում է 11 մլրդ դոլար ներդնել էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում