Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովում այսօր մեկնարկեց վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները։
«Հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ ՀՀ նախագահի առաջարկները, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին ժամը 11-Ին ԱԺ նիստերի դահլիճում հարվիրվում է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ»,- նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նա խնդրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին իրավասու մյուս հանձնաժողովների հետ համատեղ կազմակերպել լսումների անցկացումը՝ ապահովելով իրավասու և շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը լսումներին։