Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարն իրեն լավ է զգում
Իրավունք
09:18 15/01/2018
Տարածաշրջան

Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարն իրեն լավ է զգում

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ»,-ասված է դեսպանության երեկ երեկոյան տարածած տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 13–ին  Վրաստանում դիմակավորված երկու տղամարդ հարձակվել են 31-ամյա գործարարի վրա, նրա գլխին բութ գործիքով հարվածներ են հասցրել, գողացել նրա մոտ եղած 12 հազար դոլարի չափ գումարը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ,  նա Գուրիայի շրջանում նա մի քանի խանութ ունի:

Placeholder
Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարն իրեն լավ է զգում