Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
14:11 15/01/2018
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,28%-ով՝  կազմելով  64,48  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն էլ աճել են 0,03%-ով՝ հասնելով բարելի համար 69,89  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են