Վրաստանի նախագահը երրորդ անգամ է հայր դարձել
Տնտեսություն
12:49 16/01/2018
Հայաստան

Վրաստանի նախագահը երրորդ անգամ է հայր դարձել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որդի է ունեցել: Հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:

Հարևան երկրի ղեկավարի աշխատակազմից հայտնել են, որ երեխային կոչել են Տոմա: Քաշը 2 կգ 950 գրամ է: Երեխան ու մայրն իրենց լավ են զգում:

Նշվում է, որ Տոման Վրաստանի նախագահի ու նրա տիկնոջ համատեղ երկրորդ երեխան է: Նրանցից յուրաքանչյուրը նախորդ ամուսնություններից ունի մեկական երեխա:

 

Placeholder
Վրաստանի նախագահը երրորդ անգամ է հայր դարձել