Սպանվել է Օլիվեր Իվանովիչը
Քաղաքական
16:16 16/01/2018
Աշխարհ

Սպանվել է Օլիվեր Իվանովիչը

Սպանվել է Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկը՝ Օլիվեր Իվանովիչը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» շարժման 64-ամյա ղեկավարը հինգ կրակոց է ստացել կրծքի հատվածում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Սպանության դեպքի կապակցությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել:


 

Placeholder
Սպանվել է Օլիվեր Իվանովիչը