Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում
Սպորտ
13:13 16/01/2018
Հայաստան

Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում

Միքայել Միքայելյանը դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունում չեմպիոն է դարձել բոլոր մրցաձևերում: 18-ամյա մարզիկը մի փոքր լարված ու հուզված էր՝ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ նա վաստակել է իր վերջին վարկանիշային միավորները:

ՀԱԿՕ-ի փոխանցմամբ՝ Միքայելը Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկածուն է: Նրա եղբայրը՝ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն օլիմպիական խաղերը բաց կթողնի վնասվածքի պատճառով.

«Հիանալի տրամադրություն ունեմ և բավականին մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում:

Մինչև Փհենչհան-2018-ը կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը:  Նախ և առաջ պատրաստվում եմ այնտեղ լավ ելույթ ունենալ: Յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն լինում է: Այս մրցաշրջանում բավականին մեծ փորձ եմ կուտակել, մեկնարկից մեկնարկ լարվածությունը թուլանում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Միքայելյանը:

 

Placeholder
Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում