Սեյրան Օհանյանը աբսուրդ է որակել «գեներալական սխոդկայի» մասին լուրերը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:43 17/01/2018
Հայաստան

Սեյրան Օհանյանը աբսուրդ է որակել «գեներալական սխոդկայի» մասին լուրերը. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին լրատվամիջոցների համար որևէ ասելիքով չի ցանկանում հանդես գալ:

Նախկին նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աբսուրդ է որակել մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե օրեր առաջ իր մասնակցությամբ «գեներալական սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այդ շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պաշտոնում տեղափոխելու հարցը:

«Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու: Ընթացակարգեր կան», – նշել է  նա՝ հրաժարվելով պատասխանել հարցերի:

Placeholder
Սեյրան Օհանյանը աբսուրդ է որակել «գեներալական սխոդկայի» մասին լուրերը. «Ժողովուրդ»