Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի. Կարեն Կարապետյան
Տնտեսություն
17:07 17/01/2018
Հայաստան

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի. Կարեն Կարապետյան

Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետաքրքրվեց, թե Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի հետ կապված ի վերջո  ծրագիր, հաշվարկ  երբ կլինի, և եթե կա կարող են այդ կառուցապատման աշխատանքները սկսել։

«Նախ և առաջ պետք է ֆիքսենք հետևյալ փաստը, որ առանց էներգետիկայի, տասը ամսվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունըկկազմի 62,5 մլն դոլար։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը, 9-10 տոկոս,  և մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, այստեղ թռիչքային աճ ապահովելու շատ մեծ պոտենցիալ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ հնարավություն է տալիս հույս ունենալ, որ դա կակտիվանա»,- ներկայացրեց վարչապետը։

Ինչ վերաբերում է երկաթգծին, կառավարության ղեկավարն ասաց, որ այն կկառուցվի, թե ոչ, շատ խիստ կապված է այն ֆինանսական և ապրանքային հոսքերից, որոնք որ հնարավոր են այդ ճանապարհով իրագործել. «Կարծում եմ, երկաթգիծը կառուցելն ինքնանպատակ չպետք է լինի, մանավանդ, որ այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը ծավալներից ելնելով կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա և այդ բիզնեսը ծախսափակ չլինի։ Մենք դրան կանդրանադռնանք այն ժամանակ, երբ որ ակտիվացնենք այդ շուկան և հասկանանք, որ որպես տրանզիտային երկիր կարող ենք շարժվել առաջ»։

Պատգամավորը Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցապատման աշխատանքներից, ինչին ի պատասխան նա ասաց. ««Մեղրի» ՀԷԿ-ի բանակցությունները բավականին երկար են, այս պահին ՀԷԿ-ի նկատմամբ մենք ունենք մասնավոր ներդրողների կողմից հետաքրքրություն, որ ինչպես միշտ բերում է նրան, որ մասնավոր կողմի ներդրում առաջանալու դեպքում իրանական կողմից առաջացել է նոր հետաքրքրություն»։

Placeholder
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի. Կարեն Կարապետյան