Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կուրնիկովան ու Իգլեսիասն առաջին անգամ ցույց են տվել նորածին երկվորյակներին
Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն Ինստագրամում առաջին անգամ հրապարակել են իրենց նորածին երկվորյակների լուսանկարները, գրում է hellomagazine.com-ը:
Նրանք լուսանկարներին կից գրել են՝ «Իմ լույս»:
.jpg)

Երկվորյակները ծնվել են 2017 թվականի դեկտեմբերի 16-ին Մայամիում: Տղային կոչել են Նիկոլաս, աղջկան՝ Լյուսի:
Հիշեցնենք, որ Կուրնիկովայի անակնկալ ծննդաբերության լուրը տարածվել է դեկտեմբերին: Երեխաների ծննդյան փաստը հաստատել էր միայն Էնրիկեի մայրը՝ ֆիլիպինցի լրագրող և հեռուստահաղորդավար Իզաբել Փրեյսլերը: Հարցազրույցում նա պատմել է Աննայի հղիության և իրենց ընտանիքում տեղի ունեցած երջանկության մասին:
Նշենք, որ Կուրնիկովան և Իգլեսիասը թեև պաշտոնապես ամուսնացած չեն, բայց արդեն 16 տարի միասին են ապրում: 2003թ. թենիսիստուհին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան՝ լուրջ վնասվածքի պատճառով:
