Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քաղաքական
11:04 17/01/2018
Հայաստան

Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
85 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Քվեարկության դրվեց նաև պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Վարման կարգով Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Քանի որ առաջին ընթերցման ժամանակ մենք որոշակի վերապահումներ ունեինք և մեր առաջարկությունները ներկայացրել էինք, որոնք ընդունվել են, «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկում երկրորդ ընթերցմանը»։ Նախագիծն ընդունվեց միաձայն։

86 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Կողմ քվեարկեց 93 պատգամավոր։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Սահմանադրական դատարանի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որին կողմ քվեարկեց 87, դեմ 7 պատգամավոր։

 

Placeholder
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ