Կոնվերս Բանկը  ներդրել է  Converse mobile ծառայությունը
Տնտեսություն
13:07 17/01/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը

Կոնվերս Բանկը  ներդրել է  Converse mobile ծառայությունը, որը  հաճախորդներին հնարավորություն  է տալիս աշխարհի ցանկացած անկյունից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝  App Store-ից  կամ Play Market-ից ներբեռնելով  բջջային համապատասխան հավելվածը:

«Converse Mobile-ը բանկային հաշիվների կառավարման՝  օգտագործման տեսանկյունից շատ հարմար և պարզ  համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով»,-հայտնում են բանկից:

Converse Mobile-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային և ՃՈ տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը և այլն:

«Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարերից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: Converse  Mobile-ից բացի, Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում   «Ինտերնետ Բանկինգ» համակարգը, «Վճարային պորտալ» ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմը առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով»,-նշում են բանկից՝ հիշեցնելով, որ Կոնվերս Բանկը Ինտերնետ բանկինգ  ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է:

Converse Mobile ծառայություն ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվելու է անվճար:

Մանրամասները՝ հղմամբ:

Placeholder
Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը