Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի գործարքը
Սպորտ
12:14 17/01/2018
Աշխարհ

Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի գործարքը

Անգլիական երկու ակումբների՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ու «Արսենալ»-ի միջև ֆուտբոլիստների՝ Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակման գործարքը ձգձգվում է հայաստանցի խաղացողի գործակալ Մինո Ռայոլի պատճառով: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Calciomercato-ի լրագրող Մաթեո Պեդրոզին:

«Ռայոլան է դանդաղեցնում  գործընթացը, ստիպելով, որ Մխիթարյանին «Արսենալ»-ում վճարեն այնքան, որքան վճարում են Սանչեսին: Ալեքսիսն արդեն  համաձայնություն է տվել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ իր պայմանագրին, սակայն ստիպված է սպասել Ռայոլի որոշմանը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Մխիթարյանի գործակալը հայտարարել էր, որ գործարքի որոշումը կախված է Մխիթարյանից:

Placeholder
Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի գործարքը