Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:20 18/01/2018
Հայաստան

Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ. «Ժամանակ»

Քանի որ ապրիլին ընդամենը 2.5 ամիս է մնացել, և հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության  ձևավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այս կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին․

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախկին նախարար և ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության  քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է  մշակույթի նախարար դառնալու մասին։

«Ասում են՝ Աղվան Վարդանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց և մի որոշ ժամանակ աշխատելուց հետո մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս։  Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես  մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»»,-գրել է թերթը։

Placeholder
Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ. «Ժամանակ»