Լևոն Յոլյանը  ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:13 18/01/2018
Հայաստան

Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին։

«Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ։ Նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որին իր ունեցած ազդեցությամբ և լիազորություններով էականորեն զիջելու է գործող կառույցին։  Այդ իսկ պատճառով Յոլյանը ուզում է  ղեկավար լինել մի տեղ, որտեղ կան ազդեցության լծակներ»,-գրել է թերթը։

 

Placeholder
Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին. «Ժամանակ»