Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի մասին
Աշխարհում
13:33 18/01/2018
Հայաստան

Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի մասին

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ընթացող ասուլիսում խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին: Բրիտանական The Sun պարբերականի փոխանցմամբ, հայաստանցի կիսապաշտպանի մասին խոսելիս նա ասել է. «Ինձ դուր է գալիս այդ խաղացողը: Մենք շատ անգամ ենք խաղացել նրա դեմ, երբ դեռ Դորտմունդում էր: Նա գնահատում է մեր ֆուտբոլի որակը, և իհարկե, սիրում է ակումբը»:

Խոսելով վերջին օրերին առավել քննարկված՝ Սանչեսին Մխիթարյանով փոխարինելու գործարքի մասին, Վենգերն այն դրական է գնահատել, նշելով, որ այն ավարտված չէ: Նա նաև նշել է, որ աշխատավարձը խնդիր լինել չի կարող:

Ավելի վաղ Transfer News-ը նշել էր, որ Մխիթարյանն ու «Արսենալ»-ը համաձայնության են եկել: Ֆուտբոլիստը կստանա շաբաթական £130,000, դրան էլ գումարած բոնուսները, որոնց շնորհիվ Մխիթարյանը կդառնա ակումբի ամենաթանկ վարձատրվող խաղացողը:

Placeholder
Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի մասին