ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Ամսվա հաջողակ»-ները
Տնտեսություն
14:44 19/01/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Ամսվա հաջողակ»-ները

ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան: Ակցիայի արդյունքներով 4 հաջողակ արդեն շահել են յուրաքանչյուրը 100 հազ. ՀՀ դրամի չափով մրցանակներ:

Հաղթողներ են դարձել Բանկի հաճախորդներ` Մարիամ Մշեցյանը, Երվանդ Ալեքսանյանը, Սերյոժա Սարգսյանը, Էդվարդ Նահապետյանը:

Բանկից մանրամասնում են, որ ակցիան մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 25-ին և  կգործի մինչև 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում օգտվելով Companion card վարկային քարտից և  առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները  կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկում վարկերի հետևյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ և առանց գույքային ապահովման:

Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամսվա վերջում Բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդների, ովքեր տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Ամսվա հաջողակ»-ները