Փաշինյան. Հաջորդ երթը կանցկացնենք փետրվարի 5-ին
Քաղաքական
19:07 19/01/2018
Հայաստան

Փաշինյան. Հաջորդ երթը կանցկացնենք փետրվարի 5-ին

«Ելք» խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը  երթի ավարտին շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին «Ոչ թանկացումներին» երթը թեթև, բարձր տրամադրությամբ, հպարտ, ուրախ, հավատով անցկացնելու համար:

«Ես կարող եմ արձանագրել, չգիտեմ, իմ գործընկերներն ինչքանով կհամաձայնվեն ինձ հետ, որ «Ելք» դաշինքն այսօր իրականացրել է իր ստեղծման պահից ամենաբազմամարդ և ամենաէներգետիկայով լցուն, իր պատմության ամենահզոր երթը»,-հայտարարեց Փաշինյանը, ինչին ի պատասխան երթի մասնակիցները ծափահարեցին ու «այո» բացականչեցին:

Պատգամավորի խոսքով, իր զգացողությւոնը փաստում է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում՝ որևէ մի օր կիրականացնի Հայաստանի Հանրապետության ամենաբազմամարդ, ամենահզոր ու ամենավճռորոշ երթը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս կարևոր հիմքը դնելու համար»,-նշեց խմբակցության ղեկավարը, ավելացնելով, որ երթի նպատակն էր արձանագրել, որ շատ քաղաքացիներ թանկացումներին ու թալանին ասում են՝ ոչ:

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ Փաշինյանն ասաց, որ իրենց նպատակն է պահելով էներգիտական ավելացնել մասնակիցների թիվը:

«Իշխանությունների համար, կարծում եմ, իր ծավալներով այս երթը սարսափելի չէ: Բայց կարծում եմ, իր պոտենցիալով սա շատ լուրջ միջոցառում էր: Մենք կարծում ենք, որ այս ընթացքում կառավարությունը, մեծամասնությունը պետք է մտածեն Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին, որը կկասեցնի հետագա թանկացումները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է վերանայվեն ԱԱՀ-ն, ակցիզային հարկը, եկամտահարկը: «Ելք» խմբակցությունն այս պահին վերջնական տեսքի է բերում այդ փոփոխությունների իր տարբերակը:

Նա հայտարարեց՝ հաջորդ երթը կանցկացվի փետրվարի 5-ին, այն կունենա հստակ նպատակ ու պահանջ:

«Եթե մինչև այդ իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը չնախաձեռնեն հարկային օրենսգրքի փոփոխություն, մենք կպահաջենք, որպեսզի ԱԺ պատգամավորների ¼-ը ստորագրի այլ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմեա արվեն»,-եզրափակեց նա՝ ավելացնելով, որ դաշինքը միշտ պայքարում է թանկացնողների դեմ:

Placeholder
Փաշինյան. Հաջորդ երթը կանցկացնենք փետրվարի 5-ին